пятница, 2 сентября 2011 г.

Զորություններ1


Ա Կոր. 12:10 Ուրիշներին զորությունների ներգործություններ:
Վերջերս Համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հայնտված նյութերը և դրանց մեկնաբանությունները լսելով, հարկ համարեցի գրել մի քանի փոքրիկ հոդվածներ Աստվածային զորությունների և դրանց ներգործությունների մաիսն:

Արդյոք ունենք մենք բավական հիմքեր, նման ծառայություններ անելու, և արդյոք կան նման հիմքեր Աստծո Խոսքում: Նամակների մեջ Պողոս Առաքյալը գրում է , որ իր ծառայությունները ոչ միայն խոսքով էր, այլ նաև ուղեկցվում էին զորություններով Ա Կոր.2:20: Սուրբ Հոգու պարգևներից մեկը, դա զորությունների ներգործությունն է Ա Կոր. 12:10: Իսկ զորությունները, հրաշքները, նշաններ և բժշկությունները Աստված իր Խոսքում տարանջատում է, հաճախ դնելով դրանք տարբեր հարթությունների վրա Եբր. 2:4: Երբ ասում է նշաններ, հրաշքներ և կերպ կերպ զորություններ, հստակ է, որ դրանք տարբեր դրևորումներ են և դրանցից ամեն մեկը իր նշանակությունը ունի: Զորությունները, հաստատում են, ուղղորթում, ուժ են տալիս ինչ որ բանի, կամ աստվածային նպատակներ իրականացնելու համար: Այն երբեմն հաստատում է, որ Աստված աջակցում է պատգամաբերին: Երբեմն հաստատում, որ Նա ներկա է օրհնելու և զորացնելու: Այն հաստատում է այն ճշմարտությունը, որը հռչակում է պատգամաբերը: Ոչ մի տեղ, Գործք Առաքելոցում, չկա մի քարզչություն, լինի դա առաքյաների կամ ուրիշների կողմից իրականացվող, որը չհաստավեր կամ նշաններով, կամ հրաշքներով, կամ զորություններով: Եվ ամեն տեղ ուր, որ լինում էին այդ զորությունները միանգամից գալիս էր հակաքարոզչությունը, վարքաբեկությունների, խարդավանքների, չարախոսությունների միջոցով: Երբ դու պաշտպանում ես ճշմարտությունը, կամ ուղղակի խոսում ես ճշմարտությունը, ապա դու կարիք չունես պաշտպանել դա հայհոյանքներով, վարքաբեկություններով, ծաղրով: Հակոբոսը գրում է. Բայց վերին իմաստությունը նախ և առաջ   սուրբ է, հետո խաղաղարար, հեզ, հլու, ողորմությունով և բարի պտուղներով լիքը, ակողմնասեր, անկեղծ: Իսկ երբ կա վարքաբեկություն, խարդավանք և կեղծիք, չարախոսություն, կռիվներ գռգռող, ապա սրա համար ասում է. Այս իմաստությունը վերևից իջած չէ, երկրավոր է, շնչավոր և դիվական. Հակ. 3:14-17: ...(շարունակելի)
(հեղ. Վեր. Վահագն Պողոսյան)

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.