четверг, 19 января 2012 г.

Նրան տեղափոխել են հոգեբուժարան:


Տարիներ առաջ, երբ ես նոր էի սկսել իմ հոգևոր ծառայությունը, ինձ և իմ կնոջը մի ընտանիք հրավիրեց իրենց տուն: Տան աղջիկը հիվանդ էր: Իր սիրած տղայից բաժանվելու պատճառով հոգեկան խանգարում էր ստացել: Նրա մոտ սկսվել էր հետապնդման վախը: Հնարավոր չէր հետը զրուցել: Նա ասում էր, որ իր ընտանիքի կամ սիրո քայքայման պատճառը Գորբաչովն ու Ելցինն էին , ու որ իրենք հրաման են ստացել Բրեժնևից: Հետո ավելի հստակ աղբյուրներից ճշտել էր, որ դա Ամերիկայի ու Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական գործակալությունների արած գործն էր: Դուռը թակելիս նա ասում էր. << Եկել են ինձ վերացնելու: Նրանք ուզում են ինձ կործանել և հետո կանցնեն ազգը կործանելուն: Բոլորը լրտեսներ են , բոլորը կաշառված են, բոլորի նպատակը ինձ սպանելն է: Ես գիտեմ Բուշը ասել է նրան   կամ վերբովկա եք անում կամ վերացնում եք: Բոլորը մեր թշնամիներն են …...>> և այլ բաներ: Երբ ուզում էի իր համար աղոթել, նա կասկածանքով ասաց, թէ << ես գիտեմ դրանք հատուկ կոդավորված բառեր են , ինձ վերբովկա անելու համար>>: Իրականում իր խնդիրը հոգեբանական էր,  ուղղակի մերժվածության հետևանք: Ուրիշներն էլ ասում էին, որ դա իր մոտ ժառանգական է: Այդ աղջիկը ժամանակին եղել էր երաժշտության , կարծեմ դաշնամուրի, ուսուցչուհի: Բայց ընտանեկան խնդիրների պատճառով իր մոտ սկսվել էր ցայտուն արտահայտված շիզոֆրենիա, որը դրսևորվում էր հետապնդման վախով: Կարճ ժամանակ հետո ես լսեցի, որ նրան տեղափոխել են հոգեբուժարան:
 Վերջը, ասածս ի՞նչ է …..ստեղծում են կարծիք, թէ բոլորը թշնամի են և ամբողջ աշխարհի մարդկությունը, կենտրոնացած է մի մտքի վրա, այն է, թէ ինչպես կործանեն Հայ կրոնասեր ակտիվիստին: Որից հետո կանցնեն ազգը կոծանելուն: Ես մտածում եմ, որ մեր <<Հայաստանի հասարակական կարծիքների ձևավորման և պրոպագանդման բաժինի վարիչը>> այդ աղջիկն է եղել կամ հիմա նա է : Կարո՞ղ է … Եսի՞մ....     

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.