суббота, 1 октября 2011 г.

Աղանդաֆոբիա

 Հիսուս ասեց – Ճանաչեք ճշմարտությունը և այն ձեզ ազատ կանի:

Մեր սերունդը և մեզանից ավագը`  բացառիկ իրադաձությունների մասնակիցը և ականատեսը դարձավ: Մենք տեսանք կոմունիստական հասարակարգը և նրա անկումը, ազգային զարթոնք, սկզբից ի հարկե մշակույթի տեսքով, երբ սկսեցին ավելի համարձակ երգել ազգային այն երգերը որոնք շատ ցանկալի չէին խորհրդային միությունում: Մի փոքր դա ինձ զարմացնում էր այն ժամանակ, երբ ասում էին ազգային երգի ու երաժշտության զարթոնք: Մեր տանը դա միշտ եղել է: Իմ մայրը աշխատում էր գիշերօթիկ դպրոցում, որպես դաստիարակ ու նաև ղեկավարում էր դպրոցի երգչախումբը: 
Ժողովրդական երգը միշտ էլ հնչել է մեր տանը: Կոմիտաս միշտ էինք լսում: Մայրս հատուկ աշխատություններ ուներ նվիրված Կոմիտասի կյանքին ու գործունեությանը: Իսկ թուրքական ու ադրբեջանական մուղամները բացառվում էին մեր տանը: Ամեն տարի հավաքվում էինք նշելու Սուրբ Ծնունդը: Պատրաստվում էր ավանդական հարիսան ու մեր բարեկամները հավաքվում էին մեր տանը: Դե այն ժամանակ մի քիչ սպիտակ ագռավություն էր Սուրբ Ծնունդ նշելը: Շատ քչերն էին նշում: Հետո սկսվեց Ղարաբաղյան շարժումը: Ցույցեր, երթեր, հանրահավաքներ, ազգը միավորվեց, հետո Սումգայիթ, Բաքվի դեպքերը… Ասում էինք ուր որ է հաղթելու ենք ու լավ է լինելու: Դրան հաջորդեց  88-ի աղետալի երկրաշարժը: Այս թեմայով ես չեմ ծավալվի, չեմ ուզում փորել իմ և ձեր հին վերքերը, շատերի մոտ դեռ այդպես էլ չապաքինված: Տեսանք պատերազմ ու փառք Աստծո հաղթանակած դուրս եկանք այդ ամենից: Անկախություն, որին հաջորդեց շրջափակումը: Խավար ու մութ տարիներ: Ժողովրդի համար սոված տարիներ: Բայց հաղթեցինք: Կար իրական թշնամի, որի դեմ պայքարում էինք ազգովի: Կար նաև մի ուրիշ թշնամի որի դեմ չկարողացանք պայքարել, դա արտագաղթն էր: Գյուղերը ու քաղաքները դատարկվում էին արագացրած կինոժապավենի պես: Քնար, արթնացար` հարևանդ չկա: Ուր է, տունը փոխանակել է ինքնաթիռի տոմսի հետ ու հեռացել երկրից:

Մի բան ասեմ: Մոսկվայի մետրոների մոտ կանգնած են երիտասարդ տղաներ ու աղջիկներ, ու առաջարկում են խաղալ լոտոտրոն: Խաղի արդյունքում պարզվում է, որ մարդը վճարում է հսկայական գումար մի բանի համար, որը կոպեկներ արժե: Երբեմն ապրանքը նրան չի էլ հասնում: Սա ժողովուրդը կոչում է Լոխատրոն: Հսկայական գին չնչին ազատության համար, սա յուրովի մի լոխատրոն էր: Անցնենք առաջ…
Այն ժամանակ, մեր մտքով անգամ չէր անցնի, որ մենք տեսնելու էինք 37 թվականները: Կարդացել էի, պատմել էին, բայց ականատես լինել չէի էլ ենթադրում:
Մեխանիզմը պարզ է` ազգը բաժանում են երկու մասի: Մի մասը կոչվում է  ժողովուրդ, մյուսը` ժողովրդի թշնամի: Իսկ երանգավորումը արդեն արհեստավարժության հարց է, Դաշնակ թ՞ե Հնչակ, սպիտակ թ՞ե տռոցկիստ, կուլակ թ՞ե բուրժու, եկեղեցու սպասավոր, թ՞ե ուղղակի մոլորված: Սա արդեն տեխնիկայի հարց էր: Բոլորը դեստրուկտիվ տարրեր էին: Կարևորը գտնել մի դեստրուկտիվ տար ու պետության չկայացման բոլոր խնդիրները բարդել նրա վզին: Արդեն կարելի էր նրան մեղադրել բոլոր մահացու մեղքերի մեջ, իսկ սուտ վկայությունը ու մատնությունը արդեն պատվի խնդիր էր: Արվում էր հանուն ժողովրդի: Մայրը հրաժվում էր որդուց հանուն ժողովրդի ու պարտիայի, որդին հորից, կինը ամուսնուց, ամուսինը կնոջից: Եվ հանուն երկրի զարգացման և ժողովրդի բարգավաճման, փայլուն ու լուսավոր ապագայի` սիբիրներում ու գուլակներում, բանտերում և ՊԱԿ-ի նկուղներում սպանվեց ու ոչնչացվեց ավելի շատ մարդ, քան երկրորդ աշախարհամարտի տարիներին: Դե էլ չեմ խոսում հազար ու մի տեսակ ազգային, գրական ու արվեստի արժեքների ու գլուխգործոցների ոչնչացման մասին:
Աստվածաշունչն ասում է. <<Ինչ որ եղել էր, նա էլ կլինի. Ինչ որ արված է նա էլ կարվի. Եվ արեգակի տակին բնավ նոր բան չկա>> (Ժողովող 1:9): Դե ինչ, նոր բան չկա մեր օրերում: Այս ամենը արդեն եղել է: Սկսենք նրանից, որ երկիրը դժվար վիճակում է  և մարդկանց ուշադրությունը շեղել է պետք: Արտագաղթ, գործազրկություն, քաղաքական անկայունություն, իշխանության ու ֆինանսների բևեռացում, տնտեսական ճգնաժամ, մարդիկ աղքատության մեջ, բայց բանկերը աշխատում են գերշահույթով: Ագրարային ոլորտը քայքայված ու գյուղացին տնքում է պարտք ու տոկոսի տակ: Ամեն ինչ օրեցօր թանգանում է և պետք է պայքարել, ընդվզել…. Մի հարց է մնում - ու՞մ դեմ: Հաշվի առնելով, որ Հայաստանում գործում են մեր երկու աղանդներ, ինչպիսիք են Եհովայի վկաները կամ Մորմոնները, կսկսենք պայքար աղանդների դեմ ու բոլորին մի գերանդիով կքաշենք: Կարգախոսը պետք է լինի պարզ, որ բոլորը արագ հիշեն ու մտապահեն: «Ով հայ է ու Առաքելական չէ` աղանդավոր է և ազգի թշնամի«: Հեշտ է չէ՞ մտապահելը:  Ի հարկե ստիպված կլինենք մոռանալ Ավետարանական եկեղեցիների ներդրումը երկրի զարգացման և կայացման գործում, մոռանալ այն ամենը ինչ նրանք արել են ժողովրդի համար: Օրինակ մութ տարիներին հազարավոր ընտանիքների սովից փրկելը, դպրոցների կառուցումը, աղքատներին կերակրելը, ուսանողների ուսման մեջ օգնելը, աշխատատեղերի ստեղծումը, նպաստը ցեղասպանության ճանաչման գործում ու բազում նման բաներ:  Բայց այսօր, այդ ամենի ուրացումը հանուն ազգի է, դե հո իրենց համար չեն մտածում: Նրանք իրանց մասին չեն մտածում: (Իրենց ինչ է եղել որ մի բանե էլ մտածեն: Ինչներն է պակաս): Բայց դա կարևոր չէ, կհորինենք պայքար աղանդների դեմ: Միշտ էլ կլինեն էժան ծախվող մարդիկ բոլոր բնագավառներում: Ոմանք կանեն դա անվճար մաքուր ու անկեղծ  նկատառումներով: Ամեն հարցում նրանց կմեղադրենք և մարդկանց մոտ կսկսվի աղանդաֆոբիա: Հաշվի առնելով, որ ֆոբիաներից դժվար է ազատվել, դա բավականին երկար կտևի: Սա անպայման պետք է արվի ճշմարտությունը լուսաբանելու քողի ներքո: Երթեր, ցույցեր, միտինգներ, նախաձեռնական խմբեր, եթեր, լուրեր <<առանց մեկաբանությունների>>, կազմակերպություններ մարդկանց աղանդներից փրկելու համար և ի հարկե այս ամենը պետական ֆինանսավորումով: Նրանք շատ են մտահոգված ազգի համար, բայց ռոճիկով: Այս ամբողջ պայքրի մեջ մի հաստակ  բան կա` ես ել սրան կկոչեմ` <<պրոֆեսիանալ դելետանտություն>>:
Ով է գլխի ընկնելու, որ ճշմարտության լույսի ներքո սուտ վկայություններ և վարքաբեկություններ են հնչելու: Հիմա ում գլխին ուզում են սարքեն ասում են աղանդավոր է: Լինի դա շոու բիզնես, թե արվեստի ուրիշ բնագավառ: Ասենք թե մի երգիչ կամ դերասան, ինչ որ խմբի հավաքույթների է մասնակցում, ինչ դրանից: Միթե դրանից նրա ձայնի տեմբրը փոխվում է, թե Ստանիսլավսկին դրանից կնեղանա: Միգուցե Շեքսպիրը ասել է, որ ավետարանականները Օթելո չխաղան: Էխ Յագո Յագո…մեր օրերում հաստատ անհաց չեր մնա: Ել չեմ խոսում լրագրողների ու նրանց հոդվածների մակարդակի մասին: Սրան կարելի է մի ամբողջ թեմա նվիրել:
Բերեմ մի օրինակ: Ինքնասպանություն և ինքնասպանության փորձ Դիլիջանի ընտանիքներից մեկում: Զավակները, որոնք բարեբախտաբար ողջ մնացին հայտարարեցին, որ ոչ մի աղանդի հետ կապ չունեն: Բայց դա չբավարարեց քահանաներին, պնդում են, որ աղանդների հետ կապ է ունեցել, քանի որ պատռված սրբանկար կա: Օ ինչ սրբապղծություն: Եվ ոչ մեկի մտքով չանցավ հարցնել, թե աղանդավորի տանը սրբապատկերը ի՞նչ գործ ունի: Այն եղել է նրանց տանը միշտ, նույնիսկ այդ չարաբաստիկ օրը, դա պարզից պարզ է: Էլ չեմ խոսում մնացած դեպքերի մասին: Մնում է հետևություն անել կամ քահանաները բացարձակ տգետ են այս հարցում կամ բացահայտ կեղծում են փաստերը: Ու ինչ նպատակով: Մեկ նպատակով, որ մարդկանց մոտ սկսվի Աղանդաֆոբիա:
Մի ֆենոմեն ևս հաշվի է առած: Հայերը չեն դիմադրում` այլ հեռանում են: Շատ նեղեցինք կթողնեն կգնան և երկիրը մերը կլինի: ճիշտ է երկիրը կես կընկնի: Ասում են մոտ 300 000 ոչ առաքելական կան, իսկ եթե դրան գումարեք նրանց ընտանիքի անդամներին ու երեխաներին: Ասենք Բելգիա, հո մենակ չի՞ գնալու: Տանելու է հորը, մորը, տատին, պապին, ախպերներին: Հետո ինչ, որ ժամանակին հալածել են ու նրա հավատքը չեն ընդունել: Աներանք կասեն, <<մի գործ ել մեզ գտի գանք>>, հո չի՞ մերժելու: Թիվը կարելի է կրկնապատկել կամ ….
Մեկ ազգ, մեկ մշակույթ (մեզանից հետո նրանց են անցնելու), մեկ եկեղեցի, մեկ կուսակցություն, մեկ փողատեր, մեկ փայատեր: Ու ինչ հիանալի օրենքներ են լինելու: Գետերը երկու ափ ունենան… Առավոտը արևը ծագի իրիկունը մայր մտնի… դե, քանի որ մեր ազգը մի քիչ լացկան է կարելի է մեռելոցները շատացնել, մի զբաղմունք էլ դա կլինի:   Սա իմ երկիրն է, ես պայքարել եմ նրա ազատության համար, հանրահավաքներին, նստացույցերին, մութ ու խավար տարիներին մնացել ու մաքառել եմ իմ ժողովրդի հետ: Արել եմ իմ ուժերի չափով, այնքան ինչքան հասկացել եմ այդ տարիներին: Սա պայքար չէ, այլ աղանդաֆոբիա: Պայքար, որ մարդկանց իրականում պետք չէ: Ես ավետարանակն եկեղեցու հովիվ եմ և ես այսպես եմ հավատում, ավել թե պակաս, շատ թե քիչ, սա իմն է: Ես շատ լավ ընկերներ ունեմ, թեև նրանք իմ որոշ հայացքները չեն կիսում: Ինչ է, դրանից իրար թշնամի դառնանք: Շատերը ջահելավարի անկապ բղավում են առանց հաշիվ տալու: Ուզում ե՞ք իրականում ազատ լինել: Ուզում ե՞ք ապագա տեսնել…
Հիսուս ասեց – Ճանաչեք ճշմարտությունը և այն ձեզ ազատ կանի:

Среди громов, среди огней,
Среди клокочущих страстей,
В стихийном, пламенном раздоре,
Она с небес слетает кнам –
Небесная к земным сынам,
С лазурной ясностью во взоре –
И на бунтующее море
Льет примерительный елей.
Ф.И. Тютчев
Վեր. Վահագն Պողոսյան

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.