Վեր. Վահան Պողոսյան
Եվ դատաստանը ետ է կանգնել, և արդարությունը հեռվանց է կանգնել, որովհետև ճշմարտությունը գլորվում է հրապարակում և ուղղությունը չի կարողանում ներս մտնել: Ճշմատությունը աներևույթ է դառնում, և չարությունից հեռացողը կողոպտվում է: Տերը տեսավ և սա չար երևաց նրա աչքին, որովհետև իրավունք չմանց: Եվ տեսավ որ մարդ չկար և զարմացավ որ միջնորդ չկար: Եվ Նրա բազուկը օգնեց Նրան և Նրա արդարությունը Նրան նպաստեց: Ես. 59:15-16
Սա ամենա սարսափելի վիճակն է, որի մեջ ազգը կարող է հայտնվել: Կարող է հայտնվել, թէ՞ արդեն հայտնվել է: Ո՞ր մի խոսքը չի համապատասխանում այսօրվա իրականությանը:
Այս խոսքերը գրվել են մոտ 2800 տարի առաջ և սարսափելին այն է, որ այսօր էլ այն արդիական է: Այսօր այն հնչում է ավելի ուժեղ, ավելի բարձր, բայց մարդիկ կամ խուլ են կամ իրենց խլի տեղ են դրել: Ճշմարտությունը հարբածի նման է, նա չի կարողանում կողմնորոշվել իր ճանապարհների մեջ, հարբածի նման գլորվում է, իսկ նրա երեխաները խեղճացած կանգնել են ու ամոթից կուչ են եկել: Ճշմարտությունը այսօր Հայաստանում դառնում է աներևույթ, չշոշափվող: Բոլորը աբստրակտ բաներից են խոսում, բոլորը նույն կուտն են ուտում: Կյանքի ճանապարհները այնքան կարճ ու ծուռ են դարձել, որ ուղղությունը ներս չի կարողանում մտնել: Փորձիր քո իրավունքը պահել, փորձիր չար բաներից հեռու կանգնել և դու կլինես թալանված, կողոպտված, սննկացած: Եթե իրավունք պահելու համար թիկունք է պետք, ապա ի՞նչ իրավունքի մասին է խոսքը: Մարդկանց պահում են ինֆորմացիոն միաձայնության մեջ: Նույն ձայնը, նույն խոսքը, նույն մեկնությունը, նույն ինֆորմացիան ու մարդիկ լսում են նույն մզզոցը: Մոնոտոն, միալար: Բոլոր ժամանակներում մարդկանց առաջնորդող խումբը եղել է մտավորականությունը, իսկ այսօր մտավորականությունը նույն մզզոցն է մզմզում ու նույն կուտն է ուտում ու դեռ մի բան էլ գլուխն է տմբդմբացնում: Կրոնական առաջնորդները փոխանակ, որ ընդվզեն չարիքի և անարդարության դեմ, իրենք են դառնում չարիք կազմակերպողներ, վարկաբեկողներ, սուտ հորինողներ: Իշխանության և փողի տենչը բարոյալքության է հասցրել երկիրը: < Հրապարակներում> ճշմարտությունը ծաղրվում է, հայհոյվում և բռնադատվում է: Արդարության համար կանգնած մարդիկ, ովքեր պիտի օրինակ լինեն ուրիշներին , ստիպված են կաշառք տալու, որ արդարությունը պահեն: Սա աբսուրդ է, բայց իրականություն:

Տերը տեսավ և սա չար երևաց նրա աչքին, որովհետև իրավունք չմանց: Եվ տեսավ որ մարդ չկար և զարմացավ որ միջնորդ չկար: Ո՞վ է , որ պիտի միջնորդ կանգներ: Ով պիտի միջնորդեր, ինքը միջնորդի կարիք ունի: Աստված զարմանում է, միթե՞ մեկը չկա, որ կանգնի այս ժողովրդի համար: Միթե՞ մեկը չկա, որ ընդվզի, բացականչի, պայքարի: Եթե պայքարում են, ապա միայն անձնական շահի համար: Կգտնեն մի քավության նոխազ ու <կպայքարեն>: Սա նույն փարիսեցիների, սադուկեցիների և հերովդեսականների խմորն է, որից Տեր Հիսուսը պատվիրում է ետ կանգնել:
Տերը տեսավ և սա չար երևաց նրա աչքին, սա չար երևաց նրա աչքին, սա չար երևաց......և զարմացավ որ միջնորդ չկար: Աստված ինքն է կանգնելու ու միջամտելու և զարմացնելու է բոլորին: Ու փոխանակ, որ կոչ տան ապաշխարության, ընդհակառակը քանդելու, բնաջնջելու, լիկվիդացիայի, ատելության, բաժանման և բարիկադման կոչեր են անում: Ու նորից են բաժանում տիրում, կիսում, վերցնում, ծախում, առնում, պոռնկանում ու հղպանում են թալանվածների, կործանվածների, ու բաժանվածների հաշվին: Խոսքս նարկոթրաֆիկների, պոռնոբիզնեսի, կաշառակերությունների, հափշտակությունների և նման այլ բաների մասին է: Այսօր ասում են, որ մեր ազգին ապաշխարություն է պետք: Սակայն ամեն մեկը սրա տակ հասկանում է, որ իր մոտ են գալու և ապաշխարելու: Այսինքն իր կրոնական տիրույթն է մեծանալու: Բայց Հիսուսը ավելի բարձր է քան քո կրոնական տիրույթը: Ասեմ ավելին, որ նա այնտեղ երբեք չի էլ եղել: Կա մի այսպիսի կատակ պատմություն, որ մի օտարական նստած է ինչ որ մի եկեղեցու դռան մոտ և արտասվում է: Հիսուսը մոտենում է նրան ու ասում է ,< ինչու ես լաց լինում >: Նա պատասխանում է, թէ < ինձ ներս չեն թողնում> : Հիսուսն ասում է < մի լացիր, ինձ ել ներս չեն թողնում>: Ես հիմա չեմ խոսում միայն մի եկեղեցու մասին, ցավոք բոլորի պատկերն էլ նույնն է : Հիսուսը երբեք չի եղել կարծրացած կրոնների մեջ և այսօր էլ, նա քանդում է կրոնական պատերը, որ հաստատի Իր արքայությունը: Ապաշխարել նշանակում է գալ Հիսուսի մոտ և ոչ թե կրոնավաճառների մոտ: Գալ Հիսուսի մոտ, ճանաչել նրան, փոխվել, հասկանալ ու կիրառել նրա սերը: Հիսուսն ասում է, որ Հորը պետք է պաշտել Հոգով ու ճշմարտությունով: Ու՞ր է մնում երկրպագությունը, երբ ճշմարտությունը կորում է կրոնական ֆասատներից այն կողմ: Ու՞ր է մնում ողորմությունը, գութը, սերը մերձավորի հանդեպ, թշնամու հանդեպ:
Եվ Նրա բազուկը օգնեց Նրան և Նրա արդարությունը Նրան նպաստեց: Սա նշանակում է, որ Աստված մի գերբնական բան է անելու, մի գերբնական միջամտությամբ շարժելու է: Եսայի մարգարեն ասում է <Դրա համար ահա Ես այսուհետև զարմանալի բաներ եմ անելու այս ժողովրդի հետ` զարմանալիք և զարմանք.և պիտի փչանա նրանց իմաստունների իմաստությունը և հանճարների հանճարը պիտի խափանվի>: Այսօր նա փնտրում է մարդկանց, և ուզում է բարձրացնել մի սերունդ, որը կընդվզի ու չի համաձայնի ապրել կործանված: Որոնք ճշմարտությունը կդարձնեն շոշափելի և հաստատ կանգնած: Եվ ուղղությունը ներս կմտնի հրապարակ, իսկ չարությունից հեռացողը կբարգավաճի:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.