Վեր. Վահան Պողոսյան
Ամեն անգամ, երբ փորձում ենք քայլ գրանցել Հայաստանի ժողովրդավարության մեջ, օգտագործվում են ելակետային կամ հաշվարկի սկզբնական կետեր, ըստ որի կարող ենք գնահատել Հայաստանի ժողովրդավարությունը: Այսպիսով ժողովրդավարությունը Հայաստանում համեմատվում է մի քանի երկրներում տեղի ունեցող առաջխաղացումների հետ և ասում են, որ Հայսատանը որպես ժողովրդավար երկիր ավելի առաջ է քան.......Օրինակ` ավելի առաջ է քան Ուզբեկստանը, Տաջիկստանը, Թուրքմենիստանը, սպասեք հիշեմ էլ ի՞նչ հետամնաց կամ Մուսուլմանական երկիր կա:
Հա՜, ասում են Ադրբեջանը: Ասեք Սոմանլին, Մոզանբիկը, Սուդանը.....: Որպես ժողովրդավարության չափանիշ վերցնում են հարևան երկրները: Ասում են մեր երկրի ժողովրդավարական համակարգը ավելի զարգացած է քան Իրանինը, Թուքիաինը և Ադրբեջանինը, հատկապես խղճի և դավանանքի ազատության օրենքի հարցում
:Չէ, դե մենք պիտի հասկանանք, որ 1978թ Իրանական իսլամական հեղափոխության և մեր բարենորոգումների մեջ, բավականին առաջընթաց կա: Թե՞ չկա: Հաշվի առնելով Սեպտեմբերյան պակազուխեկը կարող եմ ասել, որ չկա: Միգուցե՞ Հայստանը ձգտում է նմանվելու հարևան երկրներին և չկարողանալով թաքցնել իր հիացմունքը փորձում է դառնալ < Քրիստոնեական Իրան>: Սա ի՞նչ է: Ինչու՞ է Հայաստանը իր ժողովրդավարական առաջընթացները համեմատում հետամնաց, տոտալիտար կրոնադիկտատորական համակարգերի հետ ու դեռ մի բան էլ պարծենում, թէ մենք ավելի առաջ ենք: Ինչու՞ չեն համեմատվում զարգացած երկրների հետ: Կամ միգուցե՞ վաղն էլ ասեք. մենք համեմատել ենք մեր սոցիալական առաջընթացը անցյալ դարի սկզբի մարդակեր Զուլուների հետ և գիտե՞ք բավականին առաջընթաց կա: Համետաելով մեր տնտեսական աճը Կոնգոյի տնտեսական աճի հետ, որը 1965թ այս կողմ, երբ Բելգիացիները լքեցին Կոնգոն, չի զարգացել, մենք բավականին տնտեսական աճ ունենք: Իսկ մեր քաղաքաշինությունը, ինչու՞ չեք համեմատում Ամազոնների նոր հայտնաբերված ցեղախմբերի քաղաքաշինության և քաղաքակրթության հետ: Չէ՞ որ այսօր Հայստանում ակտիվ պրոպագանդվում է ցեղայնացումը: Հետ դեպի հեթանոսություն, հետ դեպի անցիալ, հետ դեպի նախնադար, հետ դեպի միջնադար: Որտեղի՞ց հետամնացության հանդեպ այս կիրքը: Որտեղի՞ց այս դեգրադացիոն առաջխաղացումը: Ու՞ր է մեր պրոգրեսիվ միտքը և քրիստոնեական աշխարահայացքը: Հետևելով մեր երկրում կատարվող ժողովրդավարական կոչված զարգացումներին, ակամաից հիշում եմ Բուլգակովի <Շան սիրտը>, որտեղ պրոֆեսոր Պրեոբրաժենսկին փորձ է կատարում մի շան վրա և շունը մարդ է դառնում: Սակայն իր սիրտը մնում է շան սիրտ և տարբեր տեսակ ավերածություններ գործելուց հետո, Շարիկովը անցավ իր հիմնական գործին: Քաղաքը սկսեց <մաքրել> կատուներից: Ի՞նչ եք կարծում, ուրիշ ի՞նչ պիտի աներ շան սիրտ ունեցող մարդը: Նրան իր բոլոր հիմարությունների մեջ աջակցում էր ընկեր Շմոնդերը, որը ինչ - ինչ պատճառներով ղեկավար պաշտոն էր ստացել միջին օղակում: Նրանց համար չկար ոչ մի սրբություն և ինքնաառաջխաղացման համար վարկաբեկություններն ու սուտը իրենց սովորական գործն էր:
Ու ես մտածում եմ, որ այն երկրում որտեղ ոտնահարվում և վարկաբեկվում է պրոգրեսիվ միտքը ու զարկ է տրվում հետ դարաշրջանային դիվախավարայնությանը: Որտեղ քրիստոնեական արժեքները վարկաբեկվում են: Ուր երկրի ղեկավարությունը կամաց - կամաց հանձնվում է քաղաքացի Շմոնդերներին իսկ մտավորականությանը փոխարինում են Շարիկովները, լավ ապագա ունենալ չի կարող: Նրանց խավարած մտքերը ընդունակ չեն ընկալելու և տեսնելու նոր բաներ: Նրանք չունեն ապագա, իսկ ներկան գտնվում է վակումի մեջ: Կամ միգուցե մտածում են, որ <հանուն> բառը իրենց ազատ է արձակում մեղքի պատասխանատվությունից, ու դատաստանի օրը Աստծուն կասեն, մենք ստել ենք, վարկաբեկել ենք, դավադրել ենք < հանուն>: Աստված իր փառքը ուրիշին չի տալիս ու կեղծքի մեջ չի փառավորվում:
Երբ համեմատվում են ժողովրդավարության իմաստով չզարգացած երկրների հետ, առաջխաղացման պատրանք են ստեղծում` վերտուալ իրականության նման մի բան, տեսնում ես ու չկա: Պատկերը կա, սակայն չես կարող շոշափել: Ստեղծում են հաղթահարված մի մեծ տարածության զգացողություն ու տպավորություն, թէ իրենցից բացի ոչ ոք չկա ու չի կարող լինել: Նրանք են միակը անկրկնելի ու անփոխարինելի: Նրանք իջեցնում են քո կողմից հաղթահարող բարձրունքների մակարդակը և ստեղծում կեղծ ինքնագնահատանք: Բայց հետո կգա հիասթափություն, թերաժեքության զգացողություն, բայց դրա վրա նրանք թքած ունեն: Իսկ հետո, դու կլինես ընկճված, ճնշված ու ենթարկված:
Բայց չէ՞ որ սա մեր երկիրն է: Այստեղ ապրելու են մեր զավակները: Մենք չենք էլ հասցնի ասելու.< վաղվա սերունդը> ու հետևանքները անձրևի պես են թափվելու:
Ես չեմ ուզում, որ իմ երկիրը համեմատվի հետամնաց ու թեր զարգացած երկրների հետ:
Ես չեմ ուզում, որ իմ երկրում ժողովրդավարություն համարվի միջնադարյան <բեզպրեդելը>:
Ես ուզում եմ իմ երկիրը լինի ազատ` օրենքի երկիր: Ուր ամեն մարդ կարող է ապրել, արարել ու հավատալ:
Սերմեցեք ձեզ համար արդարությունով, հնձեցեք ողորմության համեմատ ........ըստ որում ժամանակն է Տերոջը որոնելու, մինչև որ Նա գա և արդարություն տեղա ձեզ վրա: Ովսէէ 10:12
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.