воскресенье, 18 сентября 2011 г.

Տարօրինակությունները Աստվածաշնչի անբաժանելի մասն են:

Աստվածաշունչը լի է տարօրինակություններով և նրա անբաժան մասն են կազմում: Այս ամենը մեզ համար խելացնորություն կմնար, եթե Աստված իր խոսքի միջոցով չբացահայտեր Իր ծրագրերը: Պողոս Առաքյալը գրում է ,<< Բայց շնչավոր մարդը Աստծո հոգու բաները չի ընդունում, որովհետև նրանք հիմարություն են նրա համար, և չէ էլ կարող գիտենալ, որովհետև հոգևոր կերպով են քննվում: Բայց հոգևոր մարդը ամեն բան  քննում է և ինքը ոչ ոքից չի քննվում: որովհետև ո՞վ գիտաց Տերոջ միտքը, որ մի բան սովորեցնե Նրան, բայց մենք Քրիստոսի միտքն ունենք>> Ա Կոր. 2.14-16 
 1- Նոյ անունով տարօրինակ մարդը, տարօրինակ տապան է կառուցում և այդ ընթացքում տարօրինակ բաների մասին խոսում:

 Մինչ մյուսները ծաղրում էին և զբաղբած էին քննադատությամբ, Աստված տարօրինակ ձևով հավաքում է գազաններին և ջրհեղից փրկվում են միայն տապանի մեջ լինող տարօրինակ մարդիկ և տարօրինակ ձևով հավաքվաց գազանները: 
   Առաջին հայացքից Քամի տրամաբանական թվացող  արարքը, տարօրինակ Նոյի կողմից անիծվում է : 
Սրանից հետո ժողովրդի առաջնորդները մի հանճարեղ, խելացի, առողջ և  տրամաբանական ծրագիր են առաջարկում ազգը միաբանելու և մեկ ազգային ծրագիր իրականացնելու համար , Նրանք համախմբում են ժողովրդին և սկսում աշտարակի շինարարությունը: Սակայն այստեղ ել <տարօրինակ> Աստված, տարօրինակ ձևով խառնում է նրանց լեզուները , քանդում նրանց ծրագրերը և ցրում երկրի երեսով մեկ: Ի հավելումն այս պատմության ասեմ, որ Հայկ անունով տարօրինակ մարդը նունպես չհամակերպվեց Բելի <խելամիտ> ծրագրերին և մերժեց Բելի տոտալիտար ռեժիմը:  
2- Աբրահամ անունով տարօրինակ մարդը, որ հավատում է <ինչ որ ձայների> և գնում է չիմանալով թէ ու՞ր է գնում: Ինչքա՞ն պիտի մարդը տարօրինակ լինի, որ այդ տարիքում հավատա որդեծնությանը: Տարօրինակ ձևով երեխա ունենալուց հետո էլ այս մարդը չի դաթարում <ձայներ խաղալուց> : Նա տանում է իր Խոստմունքի զավակին Մորիա լեռան վրա զոհաբերելու: Ի՞նչ կգրեին այսօրվա թերերը, մի գուցե մեղադրեին Հագարին, որ Աբրահամին գցել է հոգեբանական ազդեցությունների տակ, կոդավորլ է, և այլ անհեթեթություններ......կամ կմեղադրեին Սառաի՞ն......Իսկ պատանի Իսահակի հնազանդությունը միանշանակ <հիպնոտիկ> բնույթ ունի: Էլ չեմ խոսում Ղովտի խելամիտ ընտության և Սոդոմի տարօրինակ կործանման մասին:Ղովտի կնոջ կործանման և Ղովտի աղջիկների ,<հանուն սերունդների> կարգախոսով տրամաբանված արարքի մասին և այլն: Այս <հիպնոզացվաց>,<կոդավորվաց> և <ձայներ խաղացող> մարդով կօրհնվեն սերունդները և նա կկոչվի հավատքի հայր և Աստծո բարեկամ:
3- Հակոբ անունով  մարդը, խախտելով հայրական ավանդույթները, օրհնությունը վերցնում է ամենա տարօրինակ ձևով: Տարօրինակ երազներ տեսավ, Աստծո հրեշտակի հետ տարօրինակ հանդիպում : Այս տարօրինակ և անկանխատեսելի մարդը, Դարձավ Իսրաել և սերունդները իր անունով պիտի կոչվեն:  
4- Տարօրինակ Հովսեփի տարօրինակ երազները, համախմբվաց ու կազմակերպվաց եղբայրերի ծրագրերը խառնեցին: Եվ եղբայները հաշվի առնելով այդ ժամանակի բարոյահոգեբանական, սոցիալտնտեսական և կրոնաքաղաքական վիճակը, <խելամիտ ձևով> Հովսեփին վաճառեցին ստրկության: Մնացաց մանր մունր ծեծկրտոցներն էլ ուղղակի բանավեճ էր , ասենք <օրենքի նոր նախագծի վերաբերյալ>: Չէ որ նրանք էին օրենքով ժառանգները: Սակայն այստեղ էլ Աստված տարօրինակ ձևով միջամտում է և խառնում հազիվ շունչ քաշաց և վերջապես համախմբվաց եղբայների խաղաքրտերը:
5- Մովսես անունով տարօրինակ մարդը: Իր այպես կոչված < անշնորհակալ> արարքից 40 տարի անց, Աստված տարօրինակ ձևով խոսում է Մովսեսի հետ վառվող մորենու միջից, երբ նա 80 տարեկան էր: Նրա հետ կատարվող բաները տարօրինակ էին և երբն էլ դաժան: Նրա կյանքի ամեն քայլափոխին կարելի էր հանդիպել մահեր, կոտորածներ, համաճարագներ, էկոլոգիական աղետներ: Նրա կայնքը և առաջնորդությունը իր ժամանակակիցների համար այնքան տարօրինակ էր, որ Հրեաների մոտ հաճախ բողոքի ալիքներ էին բարձրանում և նարանք <բարձրաձայնում> էին իրենց դժգոհությունները: Շատ բաներ կա Մովսեսի  կյանքից պատմելու, բայց միայն ասեմ, որ առաջին հայացքից այս  էքսցետրիկ և տարօրինակ մարդու համար Աստվածաշունչը ասում է ,,Մարդկանց մեջ եղածներից ամենա հեզ մարդը,,: Այս տարօրինակ մարդու կյանքում եղաց հրաշքները, դեպքերն ու եևույթները պատմական նշանակության բաներ էին: Այս տարօրինակ մարդու միջոցով Աստված պիտի փոխանցեր իր ժողովրդին օրենքներն ու պատվիրանները:
 Էլ չեմ խոսում Հեսուի, Քաղեբի, Գեդեոնի,Սամսոնի և դատավորաց շրջանի առաջնորդների մասին: 
 Սավուղը Սամուելի մոտ գնալիս, իր հետ արծաթ է տանում, և այդտեղ Սամուելը մարգարեացավ Սավուղի համար, հետո էլ թագավոր օծեց, իսկ հետո մի պահ Սավուղն էլ մարգարեացավ: Ա Թագավորաց 9: 8, 15-27  և 10:1-13 Մեր օրերում սա կհնչեր մոտավորապես այսպես.
 - Սամուելը քայքայիչ աղանդի ներկայացուցիչ է և թալանում է ժողովրդին ու իր մարգարեությունների համար փող է հավաքում: Իսկ Սավուղը արագ հաջողության հասնելու համար ներգրավվեց Սամուելյան աղանդի մեջ... - ու շատ ուրիշ մեկնաբանություններ, կախված պատվերից:
6- Սավուղը, որ Իսրաելի առաջին թագավորն էր: Շատ լավ գիտեր իր դիրքը և իր պաշտոնի արժեքը: Չնայած որ հալածում էր Դավթին, բայց դա հանուն քաղաքական կայունության էր: Դե մեկ մեկ էլ հոգևոր գործերին էր խառնվում, բայց դա էլ զորքի բարոյահոգեբանական վիճակը կայունացնելու համար էր: Ամեն դեպքում, նա իրականում քաջ էր, ուներ ամուր ընտանիք և իր ընտանիքը համախմբված էր իր շուջը: Այս ծանրակշիռ մարդը, երբ հանդիպում է Սամուելին ու նրա մարգարեացող աշակերտներին,Աստծո Հոգին նրա վրա է գալիս և այս ազդեցության տակ,  նա հանում է իր հագուստները ու մի ամբողջ օր ու մի ամբողջ գիշեր, գետին ընած սկսում է նրանց հետ մարգարեանալ Ա Մնաց. 19.23-24 : Ի՞նչ պիտի տեղի ունենար, որ այս ծանրակշիռ մարդը այսպես վարվեր: Ի՞նչ կասեին այսօր: Որ մենք կամ Կյանքի Խոսքը նրան կոդավորում ենք, Սամուելն էլ արտերկրի քայքայիչ աղանդի ներկայացուցիչ է: Լուրերն էլ < առանց մեկնաբանությունների>: 
7- Դավիթ տարօրինակ մարդը, որ պարսատիկով գնաց հսակա Գողիաթի դեմ: Դավիթ տարօրինակ մարդը, որ մերկացավ և պարեց երբ  բերում էին Ուխտի Տապանակը: Այստեղ ել խելացի և կշռադատված Մեղքողը, իր կառավարական <իմիջը> պահելու համար, հանդիմանում է Դավթին և արդյունքում մնում անզավակ: Սուրբ Հոգու ներգործության տակ նա սաղմոսներ գրեց, մարգարեացավ Մեսիաի մասին, պատերազմներ հաղթեց, Աստծո սրտի համեմատ մարդ կոչվեց :Հիսուսի համար էլ ասվում է ,որ < Դավթի ատոռին նստեց>: Դավիթ: Այս տարօրինակ մարդը չի կարողանում հրաժարվել Աստծո համար տաճար կառուցելու իր տարօրինակ երազանքից ու Սուղոմնը` իր որդին, կառուցում է տաճարը: 
Տաճարի նավակատիկին էլ Աստված չի դատարում տարօրինակ բաներ անել: Երբ հնչեցնում էին փողերը երգում և օրհներգում էին Աստծուն, այդ ժամանակ, ամպը լցրեց Տերոջ տունը   և քահանաները չկարողացան կանգնել ամպի պատճառով:Բ Մնացորդաց 5.12-14: Ոչ թէ չուզեցին կանգնել, այլ չկարողացան: Փառք Աստծո, որ այնտեղ չկաին այսօրվա որոշ լրագրողներն ու երիտասարդական որոշ նախաձեռնությունները: Թէ չէ հաստատ կասեին, որ սա Փղշտացիների կողիմից ներմուծվաց քայքայիչ աղանդ է և նպատակը Իսրաելի միաբանությանը վնասելն է: Իսկ հետո< լուրերն առանց մեկնաբանության>: 
 8- Եղիա- անվանեցին Իսրաելի խանգարողը: Եղիսեի աշակերտներից մեկի անվանեցին խանգարված: Ինչպե՞ս կմեկնաբանեին այսօր լրագրերը եթե տեսնեին թե ինչպես է Եղիսեն որպես < քայքայիչ աղանդի ներկայացուցիչ> հարություն տալիս Սունամացի կնոջ երեխային: Այս անգամ երևի տաղավար կկանչէին <Աստարովտի պաշտամունքից> մի ինչ որ դիլետանտ հոգոբանի, հետո Եղիսեի ծառայություներից տուժածների օգնության կենտրոնից մի ինչ որ <անթլպատ Փղշտացի>, Եղիսեի ծառայությունից տուժած բորոտ Գեեզիին ու կսկսեին հաշվել թե արտասահմանի գործակալ, ազգությամբ Ասորի Նեեմանը, ինչքան փող է առաջարկել, որ Եղիսեն կոդավորի կամ հոգեբանական ազդեցության տակ գցի սունամացի կնոջը: < իսկ լուրերն առանց մեկնաբանության>.... Դ Թագավորաց 4 և 5 գլ 
9-  Դանիել անունով տարօրինակ մարդը- որ տեսիլքներ տեսնելի ուժասպառ էր լինում, չէր կարողանում ոտքի վրա մնալ և թմրած ընկնում էր գետին, իսկ երևույթից ներկաները վախենում էին և փախնում: Դանիել 8:18, և 10: 7-9 Այս տարօրինակ մարդը իր շատ ժամանակակիցների համար կոկորդին կանգնած ոսկոր էր, սակայն Աստած իր խոսքը հայտնում էր այս տարօրինակ մարդուն: 
10 -Այս շարքը շատ երկար էիր բոլոր հերոսներով ու երևույթներով: Նոր կտակարնը սկսվում է տարօրինակ պատմությունով երբ Զաքարին տեսնում է հրեշտակին և մինչև երեխաի ծնվելը չեր կարողանում խոսել: Ի՞նչ կասեիք դուք եթե ձեր ընտանիքի անդամը հավակույթից տուն գալիս չկարողանար խոսել երկար շամանակ, կդիմեիք ասենք <եկեք բարձրաձայնենք> մանկապարտեզային նախաձեռնությանը և հետո կհավաքվեին մանկապարտեզի դայակները, հետո մանկապարտեզի վարիչը և հետո ....< լուրերն առանց մեկնաբանության> ...
Ի՞նչ կասեին Մարիամի մասին , Հովսեփի մասին, Մոգերի մասին: Ո՞վ կհավատար այս տարօրինակ մարդկանց, տարօրինակ երազներին: Սակայն Սուրբ Հոգին մեզ բացում է Աստվածային ծրագրեի  նպատակները:
Հիսուսի ծառայությունը, ավելի քան տարօրինակ էին: Նա հայտարարությունները հանգիտ չէին տալիս այն ժամանակի կրոնական վերնախավին:Հիսուսը մտել էր Երուսաղեմ տոների օրերին և մարդկանց ուշադրությունը շեղել Իր վրա:Նրանց կրոնական փառասիրությունը այնքան էր վիրավորվաց, որ չէր կարէլի անպատասխան թողնել:: Եվ նրանց գլխում հանճարող միտք է ծագում: Հանուն երկրի կայունության ու  հանուն ազգի բարորության խաչել Հիսուսին: Ճիշտ է ստիպված էին մի քանի ստորությունների դիմել, օրինակ սուտ վկաներ բերլ, ստերի օգնությամբ գրռգել հասարակական կարծիքը և հրահրել Հիսուսի դեմ: Մի քանի հոգու էլ կաշառել: Դե Հուդան մի քիչ թանկ նստեց, բայց խաղաքարթերը արդեն իրենց ձեռքում էր: Արդեն կարելի էր ասել-հասարակության ընդվզում, հասարակական կարծիք, արդյունքում -
Խաչել: Հանուն ազգի, Խաչել: Հանուն քաղաքական կայունության, Խաչել .....
Սակայն Հիսուսը երրորդ օրը հարություն առավ և այս տարօրինակ լուրը տարածվեց Երուսաղեմով մեկ: Եստեղ ել ելքը գտան , կաշառեցին զինվորներին, որ ասեն թէ մարմինը գողացել են:Կաշառեցի՞ն , այսինքն մեր երկրում էլ դա վատ չի աշխատում... Ինչևե գանք պենտակոստե, Սուբ Հոգու հզոր ներկայություն, առաքյաները խոսում են տարօրինակ ձևով թէպետ ամեքը լսում են իրենց հարազատ լեզվով, իրենց պահվացքը արբածի նման է: Այս ամենի պատճառով հավաքվում է ամբոխը, նյութը դառնում է լայն քննարկման առարկա: Արդյունքում ----- Արթնություն: 
Առաքյալները քարոզում են,Անտիոքում, Լիստրայում, Կորնթոսում,Սամարիայում ,Ատենքում,  Եփեսոսում իրար անցում, այս տարօրինակ մարդկանց անվանում են <երկրի խանգարողները>   Գտան մի քանի անպիտան մարդկանց, Նրանց միջոցով գրգռեցին հասարակությունը առաքյանների դեմ: Բոլորը գոռում են Մեծ է Եփեսոսի Արտեմիսը, Մեծ է Եփեսոսի Արտեմիսը:          
Գիտեք ինչի՞ վրա եմ զարմանում, թեպետ զարմանալս որն է...Մարդիկ նույնն են մնացել և ձեռագիրն էլ նունն է մնացել: Մի երկու հոգու միջոցով տեսանյութ ճարեցին, և իրենց գլխում <հանճարեղ>  միտք ծակեց: Ես  խմբին ժեռտվա ենք տալիս և խաղը շահում ենք .....
Բայց ինչքան էլ գոռաք Մեծ է Եփեսոսի Արտեմիսը ... միևնուն է Ա Ր Թ Ն Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ը  ԳԱԼԻՍ  Է.......

 : 




Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.