Տարիներ առաջ ես սովորում էի Մոսկվայում և ստանում աստվածաբանական կրթություն: Մեր կուրսում սովորում էին մոտ 40 հոգի, տարբեր ազգերից, երկրներից, տարբեր ռասաներից ու տարբեր եկեղեցիներից: Նույն դասասենյակում սովորում էինք կաթոլիկներ, ռուս ուղղափառներ, լյութերականներ, բողոքականներ, ավետարաննականներ, մկրտականներ, հոգեգալստականներ: Տարբեր երկրներից` Կոնգոից ու Ամերիկայից, Ղազախստանից ու Ուզբեկստանից, Հայաստանից ու Ուկրաինայից, գերմանացիներ ու լեհեր, կալմիկներ, ուդմուրտներ, գնչուներ մի խոսքով տարբեր ազգերից ու լեզուներից:
Մեր հետ կային մարդիկ ովքեր քրիստոնյա էին դարձել ոմանք իսլամից, ոմանք` բուդիզմից: Մեզ դասվանդելու էին գալիս աշխարհի տարբեր երկրների ճանաչված աստվածաբանական համալսարաններից: Բայց մեզ միավորում էր այն, որ մենք բոլորս հավատում էինք Հիսուսին, սիրում էինք Հիսուսին և ուզում էինք ծառայել Նրան: Մեզանից և ոչ մեկի մտքով էլ չէր անցնում վիճել իրար հետ, թե ում եկեղեցու խաչն է ավելի ճիշտ, ով է ավելի ճիշտ խաչակնքվում կամ ով է մեզանից ավելի ճիշտ քրիստոնյա: Երբեմն հայերս մեզ լավ էինք զգում, երբ դասերի ժամանակ հիշատակվում էր Հայաստանը և նրա պատմությունը, սակայն երբեմն դրանք գնում էին հետին պլան, երբ մեր տղաները սկսում էին պատմել, թե ինչ գնով են պահում քրիստոնեական հավատքը իսլամական կամ բուդիստական երկրներում, և ինչ է նրանց սպասվում, երբ վերադառնան տուն ու սկսեն ծառայել: Մենք նաև շատ էինք սիրում կատակել ու անեկդոտներ պատմել: Գիտեինք, որ շատերի համար հետո ել կատակելու ժամանակ չի լինելու: Մի անեկդոտ կար, որ շատ էր պատմվում: Այդ անեկդոտի պատմությունը շատ անիրական էր թվում: Պատմվում է, թե ինչպես մի անգամ նավաբեկությունից մի հավատացյալ մարդ է փրկվում և ընկնում անմարդաբնակ կղզի: Երկար տարիներ նա ոչ մեկի հետ շփվելու հնարավորությւոն չի ունենում: Տարիներ հետո նրան պատահական գտնում են: Նա ցույց է տալիս, թե որտեղ և ինչպես է ապրել երկար տարիներ: Փրկողները տեսնում են երեք խրճիթ և հարցնում են, թե ինչու երեք: Նա պատասխանում է, որ մեկը իր տունն է, մյուսը` եկեղեցին, ուր ամեն կիրակի նա հաճախում :
- Իսկ երրորդն ինչ է,- հարցնում են նրան: Առանց վարանելու պատասխանում է .
-Դրանք աղանդավորներ են: Ես նրանց հետ չեմ շփվում:
Դա տարիներ առաջ էր: Դե նրանց մտքով ինչ անցներ, որ այդ կղզի ընկած մարդը, հայ էր, այն ել Առաքելական եկեղեցուց:
հեղ. Վահագն Պողոսյան
Շատ հետաքրքիր էր...
ОтветитьУдалить