Երկրաշարժից հետո մեր քաղաքում շները կատաղել էին ու սովից անընդհատ հաչում էին: Բնականաբար հաչոցը խանգարում էր քնելուն ու նյարդայնացնում էր առանց այն էլ սթրես տարած ժողովրդին: Դե մյուս կողմից էլ վտանգավոր էին... Սկզբում քար էինք գցում, գոռգոռում էինք, իսկ տանից դուրս գալուց ձեռքերս փայտ էինք վերցնում` շներից պաշտպանվելու համար... Բայց հետո սովորեցինք: Ասում էինք.<< Հիմա շուն են թող հաչեն էլի>>: Մեծերն ասում էին, որ եթե շները սկսել են մարդկանց վրա հարձակվել , ուրեմն կամ սով է սպառնում երկրին կամ էլ պատերազմ.....Ու էդպես էլ եղավ` համ սով սկսվեց, համ էլ պատերազմ:
Տարիներն անցան: Շների հաչոցն ու հարձակումները տարբեր երանգներ ստացան: Սակայն չդադարեց: Քաղաքակիրթ երկրներում սովորաբար շներին ստերիլիզացնում են , որպեսզի չբազմանան: Մեզ մոտ մնում է միայն, որ քարը ձեռքդ պահես: Բայց դե հիմա շուն են թող հաչեն էլի: Մնում է հուսալ, որ մի օր կդառնանք քաղաքակիրթ երկիր: Բայց թէ քաղաքակիրթը ո՞րն է: Այ օրինակ, Ստամբուլում ստերիլիզացնում են և նշան դնում: Մենք նշան չենք դնում և ոչ էլ ստերիլիզացնում, բայց գույնով ու տեսակով արդեն տարբերում ենք ու նույնիսկ անունով էլ գիտենք` կարելի է ասել գիտենք, ով ում շունն է:
Ու հիմա շները սկսել են նորից մարդկանց վնասել: Ուրեմն սով է սկսվելու, թեպետ <<սով>> կա Հայաստանում, կամ էլ ինչ որ քաղաքական գործընթաց է և շների միջոցով փորձում են շեղել մարդկանց ուշադրությունը : Անսովոր մարդկանց համար այդ հաչոցը մի քիչ նյարդայնացնում է: Բայց մենք սովորել ենք... հիմա շուն են, թող հաչեն էլի... <<Շունը քարավանին ի՞նչ պիտի վնասի>>:
Մի այսպիսի պատմություն կա: Մի անգամ շունը գալիս է Առյուծի մոտ և ասում է.<<Արի կռվենք>>: Սակայն Առյուծը մերժում է: Այսպես մի քանի անգամ գալ-գնալուց հետո, մի օր էլ շունն ասում է.<< Եթե չգաս և ինձ հետ չկռվես, ես անբողջ քաղաքի շների կհավաքեմ, քեզ կչարախոսեմ, կբամբասեմ ու կասեմ և լուր կտարածեմ, որ ես կռվել եմ քեզ հետ ու հաղթել եմ>>: Առյուծն էլ հանգիստ ասում է. << Ավելի լավ է շներն ինձ չարախոսեն ու բանբասեն, քան թէ Առյուծներն ինձ ծաղրեն և ասեն , թե Ես այնքան եմ իջել, որ հասել եմ շների մակարդակին և նրանց հետ եմ կռվել >>:
Այս ամենից արժե մի լավ դաս քաղել... հիմա շուն են թող հաչեն էլի:
Մոտ 90 տարի առաջ որոշեցին շներից մարդ ստանալ: Բուլգակովն է գրում այդ մասին , բայց թէ ի՞նչ ստացվեց ,բոլորս էլ տեսանք, որ դրանից մի լավ բան չստացվեց:
Դրա համար էլ շները պիտի հաչեն, քարավանները շարժվեն, իսկ Առյուծներն էլ թող թագավորեն....Բա... էսպիսի բաներ...