суббота, 22 июня 2013 г.

Մի Հայաստան ու մի ,,Կիլիկիա,,



Մեր երկիրը գնալով նմանվում է Կիլիկիա ավտոկայանի զուգարանին : Զուգարանը գտնվում է ահավոր վատ վիճակում, բայց վճարովի է : Դեռ ներս չմատած, կարող են քեզ վրա գոռալ ու ասել . “Արա՛, բա փողը տո՛ւր, նոր ներս մտիր”: Մտնում ես ներս ու ոտքդ դնելու տեղ չկա: Էդ անխնամ, ավերակ, կեղտոտ վիճակից և քո արած գործից էլ ես հիասթափվում: Վերջում մնում են “վատ հիշողություններն” ու վրադ քաշված հոտը: Ու էդպես էլ չես հասկանում, թե վերջը ինչի՞ համար ես փող տալիս, դրանց արած գործն ի՞նչ է:

Նույն վիճակն էլ երկրում է տիրում: Երկիրը գտնվում է անխնամ վիճակում, ու ոտքդ դեռ մի տեղ չդրած, հարկայինը մի կողմից, ոստիկանությունն ու ավտոտեսչությունը, ու ինչքան որ չինովնիկական կառույց գոյություն ունի մենակ գոռում են թե` “Արա՛, բա փողը՞, փողը տո՛ւր, նոր մտի”: Ու դու էդպես էլ չես հասկանում, թե ինչի՞ համար ես փող տալիս, կամ սրանց արած գործն ի՞նչ է: Այս ամենից հետո, քեզ մոտ մնում է միայն արածդ գործից հիասթափությունը, անդուր հիշողությունն ու վրադ քաշված անդուր հոտը:

Վահան Պողոսյան

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.