воскресенье, 11 сентября 2011 г.

Հակասություններ...


  Զորությունները և դրանց ներգործությունները կարող են շատ հակասական թվալ մարդուն: Մեր Տեր Հիսուսը 3 տարի և ավելի ծառայեց մարդկանց` քարոզելով  Աստծո արքայության ավետարանը: Նրա ծառայության ժամանակ, ամեն տեղ ուր հայտնվում էր նա` կաղերը քայլում էին, խուլերը լսում, դիվահարները ազատագրվում, բորոտները սրբվում, մեռելները հարություն առնում, կույրերը տեսնում

Չկար մի կույր, որ հանդիպեր Հիսուսին և նա չբժշկեր նրան: Այդ բոլոր հրաշքները վկայությունն էին այն բանի, որ նրանք հանդիպել էին Հիսուսին: Անցնում են տարիներ Հիսուսի հարությունից ,և մի մարդ Պողոս անունով, հանդիպում է հարուցյալ Հիսուսին: Բայց արի ու տես, նա մեծ զորության տակ վայր է ընկնում և որպես վկայություն նա կորցնում է տեսողությունը (Գործք. 9:4-9, 22:7) և միայն երեք օրից հետո տեսողությունը վերականգնվում և այն էլ ուրիշի աղոթքով և Աստվածային միջամտությամբ (Գործք. 9:17): 14 երկար տարիներ պահանջվեցին, մինչև քրիստոնյա ժողովուրդը ընդունեց Պողոսին, որպես յուրայինի: Ամեն ինչ պարզ էր, հավանաբար նրանք ասում էին.
- Եթե իրոք դու Հիսուսին ես հանդիպել, ոչ թե կուրացած այլ տեսողությունդ լավացած պիտի լիներ, հարցրու բոլոր այն կույրերին, ովքեր հանդիպել են Հիսուսին, նրանք բժշկվեցին կուրությունից:
Սա հակասական է թվում, բայց միայն առաջին հայացքից: Տարիներ հետո Պողոս առաքյալը գրում է, որ մենք առանք զորության, սիրո և  զգաստության Հոգին,(Ա Տիմ. 1:7), խոսքը վերբերում է Սուրբ Հոգուն: Այստեղ էլ զգաստության հետ խնդիր կա: Եթե մենք նայեք Հին կտակարանի պատամություններին, ապա կտեսնենք, թե ինչ եղավ Դանիելի, Եզեկելի կամ Սավուղ թագավորի հետ: Սավուղի վրա իջնում է Սուրբ Հոգին և նա իր վրայից դեն է գցում իր հանդերձները, վայր է ընկնում և ամբողջ գիշեր մնում է այդպես Ա (Թագ. 19:23-24): Սա հաստատ զգաստության մասին չէ: (Դան. 10:7-9), Դանիելը տեսիլք է տեսնում, այլայլվում, թմրածի պես վայր ընկնում, իսկ նրա հետի մարդիկ այդ ամբողջ տեսարանից վախեցած փախնում են և թաքնվում: Սա նույնպես զգաստության բաժնից  չէ: Եզեկիելը ունենում է տեսիլք, հանդիպում գերբնականի հետ: Արդյունքում յոթ օր ապշած նստած է մնում (Եզեկ. 2:15): Սա նույնպես զգաստություն չէ, բայց սա էլ միայն առաջին հայացքից: Հիմա նայենք ովքեր էին այս պատմությունների հերոսները, Սավուղը` թագավոր, Դանիելը` կայսերության երկրորդ մարդ, Եզեկիելը` քահանայապետ: Պետական այրեր, մարդիկ` ում նայում և հետևում էին ժողովուրդը և ում ուսերին մեծ պատասխանատվություն էր դրված:  
Ինչ կասեն մարդիկ եթե մեկը գնա կիրակնօրյա պաշտամունքի և վերադառնա համր վիճակում (Ղուկ. 1:8-22): Միանգամից կասեին, որ դևից բռնված է, խուլ ու համր ոգով: Կամ ծառայությունից գա տուն և մի քանի օր ապշած մնա Եզեկ. 2:15:
Եթե այդ ամենին ականատես լինեին մեր այսօրվա լրագրողները: Ես պատկերացնում եմ, թերթերի հոդվածները, եթերում հնչող քննադատությունները, “Այս ինչ վիճակի են հասցնում մարդկանց”, “հրեշտակները մարդկանց հասցնում են մտախավարման”, “մնում է պարզել, թե արդյոք, այդ ամենը չի վնասում առողջությանը”: Գերբնականը, զորությունները, քրիստոնեական հավատքից անբաժանելի են:  Քրիստոնեայի փոխված կյանքը` գերբնակն է, բժշկվելը` գերբնակն է, աղոթքը` գերբնական է, նրա սերը` գերբնական է: Հավատացյալ մարդու կյանքը գերբնական կյանք է, սովորական դարձաց:
Երբ Հիսուսը ծառայում էր երկրի վրա, նրան մի անգամ ասացին, որ նրա ծառայությունը սատանայից է, դա Հիսուսը կոչեց Սուրբ Հոգու դեմ հայհոյություն, ինչու: Նրանք հոգևոր առաջնորդներ էին և պարտավոր էին հասկանալու և զանազանելու Աստծո գործերը, սակայն նրանք ճանաչելով հանդերձ,  հայտարարեցին, որ այդ ամենը սատանայից է:   Հեղինակության կորուստի վախը, իշխանատենչությունը և նման շատ բաներ առիթ հանդիսացան, որ նրանք չընդունեին Աստծո`Սուրբ Հուգու գործերը և անվանեին այն դևից: 

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.